14 հուլիսի 2006 - 20:24 AMT
Երեւանում մեկնարկել են «Փրկարար-2006» զորավարժությունները
Այսօր ՀՀ Ռազմական ավիացիայի ինստիտուտում կայացել է «Փրկարար-2006» զորավարժությունների բացման արարողությունը: Ամենամյա «Փրկարար-2006» զորավարժությունները ֆինանսավորվում են ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության կողմից եւ անցնում են ՆԱՏՕ-ի «Գործընկերություն` հանուն խախաղության» ծրագրի շրջանակներում: Զորավարժությունների հիմնական նպատակն է պատրաստել հրամատարներին եւ զինվորականներին արտակարգ իրավիճակների արձագանքման, հետեւանքների վերացման եւ մարդասիարական աջակցության ցուցաբերման գործողություններին: Զորավարժություններին մասնակցում են 300 հոգի` ԱՄՆ-ից, Հայաստանից, Ալբանիայից, Ավստրիայից, Վրաստանից, Ղազախստանից. Ղրղստանից, Մակեդոնիայից, Ռումինիայից, Տաջիկստանից եւ Ուկրաինայից: