4 փետրվարի 2015 - 14:03 AMT
Ապօրինի միգրացիայի դեմ պայքարին նվիրված ՀԱՊԿ նիստը կանցնի Երևանում

Փետրվարի 5-ին Երևանում Ռուսաստանի ԴՄԾ տնօրեն Կոնստանտին Ռոմոդանովսկու նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների Համակարգող խորհրդի նիստը՝ նվիրված ապօրինի միգրացիայի դեմ պայքարին, որին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: Պայմանագրի համաձայն` մասնակից պետությունները համատեղ ջանքերով դիմակայում են, իսկ անհրաժեշտության դեպքում նաև` վերացնում են, իրենց ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն ուղղված ռազմական սպառնալիքը:

Ապօրինի միգրացիայի դեմ պայքարի համակարգող խորհրդի (ԱՄՊՀԽ) նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ ձևաչափով համատեղ օպերատիվ և կանխարգելիչ միջոցառումների ու ապօրինի միգրացիային հակազդող «Ապօրինի ներգաղթյալ 2015» պայմանական անվանումով հատուկ գործողությունների կազմակերպումն ու անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեությունը աշխատնքային միգրացիայի ոլորտում և ՀԱՊԿ քարտուղարության հետ հնարավոր գործակցությունը, ինչպես նաև ԵՏՄ գործարկման լույսի ներքո ապօրինի միգրացիային հակազդելու հարցում ընդհանուր մոտեցումների մշակումը:

Կքննարկվեն նաև նորամուծությունները ՌԴ-ում օտարերկրյա աշխատուժի ներգրավման ու օգտագործման ոլորտում, ՀԱՊԿ շրջանակում ապաստան փնտրող և փախստականների հետ աշխատանքի տարածաշրջանային համակարգի ստեղծման հարցեր: Կքննարկվի նաև համատեղ գործողությունների ծրագրման հարցը Աֆղանստանից մեծաքանակ փախստականների ներհոսքի դեպքում:

Նիստին կմասնակցեն ՀԱՊԿ անդամ պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ՌԴ իրավասու մարմինների ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ, ԱՊՀ Գործկոմի և Մոսկվայում Միգրացիայի միջազգային կազմակերպության բյուրոյի ներկայացուցիչները:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի տարի Հայատանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտենրի իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄճ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև աօրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով:Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՆ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: