15 հուլիսի 2006 - 16:46 AMT
Հայաստանի քաղաքացիներին էվակուացնում են Լիբանանից
Հուլիսի 15-ի տվյալներով, Բեյրութի խաղաղ բնակչության մեջ, որ տուժել է իսրայելյան ՌՕՈՒ ռմբակոծություններից, Հայաստանի քաղաքցիներ չկան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ Լիբանանում գտնվում է մի քանի տասնյակ Հայաստանի քաղաքացի: «Բեյրությում Հայաստանի դեպանատան հիմնական նպատակը Հայաստանի քաղաքացիների անվտանգության ապահովումն է: Լիբանանում Հայաստանի դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում Հայաստանի քաղաքացիների էվակուացման համար: Նրանք պետք է տեղափոխվեն Հալեպ (Սիրիա), այնտեղից էլ արդեն Հայաստան»,- նշել է Կարապետյանը: