17 հուլիսի 2006 - 14:02 AMT
Մոսկվան չի պարտադրի ղարաբաղյան խնդրի լուծումը ո'չ Երեւանին, ո'չ Բաքվին
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում, ամենայն հավանականությամբ, անդրադարձ կլինի Լեռնային Ղարաբաղի խնդրին, առավել եւս, որ շատ թե քիչ «ութնյակի» երկրների մեծ մասը մասնակցում է, փորձում է օգնել այդ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին նախօրեին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Եվ նախագահ Շիրակն է ակտիվորեն մասնակցում այս գործին, եւ նախագահ Բուշը, մեր մյուս գործընկերներից ոմանք: Մենք շատ կցանկանայինք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ընդունելի լուծում գտնեն»,-նշել է նա: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, կարող եմ եւս մեկ անգամ հաստատել մեր դիրքորոշումը: Փոխզիջման պետք է հասնեն այդ երկրների ժողովրդներն, իսկ Ռուսաստանը, ինչպես նաեւ մեր մյուս գործընկերները, պատրաստ են հանդես գալ որպես այդ պայմանավորվածությունների կատարման երաշխավոր»,-ընդգծել է Վլադիմիր Պուտինը: