17 հուլիսի 2006 - 14:08 AMT
Ս. Մարկեդոնով. Երեւում է, համաշխարհային խոշոր դերակատարները «Ղարաբաղն օգտագործում են միայն փիարի համար»
«Մեծ ութնյակի» գագաթնաժողովը չի կարողանա ստիպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին որեւէ համաձայնագիր ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդրի բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը: Նրա խոսքերով, այսօր չկա մի ունիվերսալ լուծում, որը կբավարարի հայկական եւ ադրբեջանական կողմերին, գտնում է ռուս փորձագետը: «Չկա որեւէ նոր փոխզիջումային քաղաքական ֆիգուր: Այդ պատճառով էլ Բաքուն պնդում է իրենը, Երեւանն` իրենը: Ընդ որում պետք չէ մոռանալ եւ Ստեփանակերտի հատուկ շահերի մասին: Այսօր չկան կարգավորման սկզբունքորեն նոր, բեկումնային գաղափարներ եւ ձեւաչափեր: Երեւում է, համաշխարհային խոշոր դերակատարները, ներառյալ Ռուսաստանը, «Ղարաբաղն օգտագործում են միայն փիարի համար»,-ընդգծել է նա: