20 հուլիսի 2006 - 15:38 AMT
Մեթյու Բրայզան ոչ մի արմատապես նոր առաջարկ Երեւան չի բերի
«Ես գտնում եմ, որ ոչ մի արմատապես նոր առաջարկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւան չի բերի»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել քաղաքագետ, թրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ կարող են լինել միայն մյուս համանախագահների հետ համաձայնեցնելու դեպքում: «Սակայն այսօրվա դրությամբ ես նման տեղեկություններ չունեմ»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ քաղաքագետն ասել է, որ չի պատկերացնում, թե ինչպիսին կարող են լինել ԵԱՀԿ ՄԽ «նոր առաջարկները»:

Նշենք, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցը Երեւան նախատեսվում է հուլիսի 29-ին: