21 փետրվարի 2015 - 12:44 AMT
Թուրքիան մի շարք պայմաններ է առաջադրել ԻՊ դեմ գործողություններին մասնակցելու համար

Թուրքիան մի շարք պայմաններ ունի Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ կոալիցիոն ուժերի գործողություններին ակտիվ մասնակցության համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ ՉավուշօղլունSabah-ին տված հարցազրույցում:

«Եթե կոալիցիայի միջոցների փաթեթը նախատեսում է ընդդիմության մարզումից բացի նաև թռիչքներից զերծ և անվտանգության գոտիներ, ապա մենք ակտիվ մասնակցություն կունենանք: Դրանք են մեր պայմանները Սիրիայում օդային և այլ գործողություններին մասնակցելու համար: Թռիչքներից զերծ գոտի մենք ցանկանում ենք ունենալ առնվազն Հալեպում»,-ասել է նա:

Չավուշօղլուն հիշեցրել է, որ փետրվարի 19-ին Թուրքիան և ԱՄՆ-ն արձանագրություն են ստորագրել «Ազատ սիրիական բանակի» ուժերի ուսուցման և ապահովման ծրագրի շրջանակում գործակցության մասին: Ըստ նրա, երկրում ԱՄՆ փորձագետների մասնակցությամբ այս տարի նախատեսվում է մարզել մոտ 2 000 մարտիկի: Ծրագիրը մեկնարկում է մարտին:

«Մենք ակնկալում ենք, որ մեր կողմից մարզված մարդիկ կպայքարեն ԻՊ դեմ, սակայն կդիմակայեն նաև Բաշար Ասադի ռեժիմին ու ուժերին: Այստեղ մենք միակարծիք ենք ԱՄՆ հետ»,-ասել է նախարարը, հայտնում է Armenia Today-ը:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: /i>

Օրերս «Իսլամական պետության» գրոհայինները տեսանյութ տարածեցին համացանցում «Արյունով գրված կոչ խաչապաշտ ժողովրդներին» վերտառությամբ:

Տեսագրության մեջ սևազգեստ մարդիկ ծովափնյա տեղանքում ուղեկցում են նարնջագույն հագած մոտ 20 գերիների: Ըստ ներկայացված տեղեկատվության, գործողությունը տեղի է ունենում Միջերկրական ծովի ափին լիբիական Տրիպոլիի շրջանում: Ինչպես ասվում էր հաղորդագրության մեջ, գերիները ղպտի քրիստոնյաներ են:

Ջիհադականների պարագլուխը տեսանյութում հայտարարում է, որ ԻՊ-ն ակտիվ ռազմական գործողություններ է սկսում Լիբիայում:

Բացի այդ, նա սպառնաց ոչնչացնել բոլոր քրիստոնյաներին «ծովից այն կողմ» և ստրկացնել մյուսներին, որից հետո գերիները գլխատվեցին:

Photo: Newsru.com