21 հուլիսի 2006 - 16:33 AMT
ԵՄ հատուկ ներկայացուցիչը կբանակցի Հայաստանի ղեկավարության հետ
Հուլիսի 23-25-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում Պ. Սեմնեբին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ԱԺ նախագահ Տ. Թորոսյանի, ՊՆ նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի, մարդու իրավունքների պաշտպան Ա. Հարությունյանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գ. Ազարյանի հետ: Այցի հիմնական թեման կլինի ԵՄ եւ Հայաստանի համագործակցության հարցերը Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: