21 հուլիսի 2006 - 16:45 AMT
Թուրքիան կարող է օգտագործել Իսրայելի օրինակն ու զորքեր մտցնի Իրաք
Թուրքիան կարող է օգտագործել Իսրայելի օրինակն ու զորքեր մտցնի Իրաք` Քրդական աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) կայանների ոչնչացման համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի արտաքին քաղաքականության հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, այդպիսի քայլի Թուրքիան կարող է դիմել միայն ԱՄՆ-ի աջակցության դեպքում: Միեւնույն ժամանակ, ՀՅԴ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի վերջին հայտարարությունները հիմնականում ներքին օգտագործման համար են: «Թուրքիայում շուտով ընտրություններ են եւ լրիվ հասկանալի է, որ Էրդողանը պետք է պոպուլիստական հայտարարություններ անի: Դա վերաբերում է նաեւ ԵՄ-ում Թուրքիայի հնարավոր անդամակցությանը: Նրանք իրենք շատ լավ հասկանում են, որ բանակցությունների 10-15 տարին վերջը չէ եւ հնարավոր է, որ Թուրքիան երբեք չդառնա Եվրամիության լիիրավ անդամ»,- ասել է Մանոյանը:

Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ Էրդողանի ընտրությունը Թուրքիայի նախագահի պաշտոնում չի դառնա քեմալական դարաշրժանի վերջը: «Վարչապետի գլխավորած իսլամիստները պարզապես ցանկանում են սահմանափակել Գլխավոր շտաբի գործնեության դաշտը, որ որոշում է Թուրքիայի արտաքին եւ ներքին քաղաքականությունը»,- ընդգծել է Կիրո Մանոյանը: