24 հուլիսի 2006 - 14:50 AMT
Ռ.Քոչարյանն ու Պ.Սեմնեբին քննարկել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, մասնավորապես` եվրոպական նոր հարեւանության քաղաքականության շրջանակում Հայաստանի հետ գործողությունների ծրագրի համաձայնեցմանն ու ընդունմանն առնչվող հարցեր: Ռոբերտ Քոչարյանն ու Պիտեր Սեմնեբիին անդրադարձել նաեւ ղարաբաղյան խնդրին եւ տարածաշրջանային զարգացումներին: