24 հուլիսի 2006 - 18:51 AMT
Իսրայելից Երեւան է էվակուացվել Հայաստանի 54 քաղաքացի
Հուլիսի 24-ին Երեւան են ժամանել Հայաստանի 54 քաղաքացիներ, որոնք տարահանվել են Իսրայելից: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը, Հայաստանի քաղաքացիները Թել Ավիվից տեղափոխվել են «Արմավիաի» չարթերային չվերթով:

«Մեր քաղաքացիների տարահանման նպատակով Թել Ավիվում է գտնվում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչը: Սակայն, քանի որ հանրապետությունը գլխավոր հյուպատոսություն չունի Թել Ավիվում, Հայաստանի քաղաքացիների ճշգրիտ թիվը դժվար է նշել»,-ասել է նա: