4 մարտի 2015 - 15:51 AMT
ՎիվաՍել-ՄՏՍ-ի անսահմանափակ ինտերնետը՝ մեկ ամիս անվճար

2015 թ. մարտի 4-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի` «ՄՏՍ կոնեկտ», «ՄՏՍ կոնեկտ LTE», «ՄՏՍ պլանշետ», Home-Zone Turbo կամ Office-Zone ինտերնետային սակագնային պլաններից մեկին 12, 18 կամ 24 բաժանորդագրվելու դեպքում սակագնային պլանի բաժանորդներն առաջին ամսվա ընթացքում անսահմանափակ ինտերնետից օգտվում են անվճար, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):