6 մարտի 2015 - 16:53 AMT
«Super զույգ» ծառայությունն այսուհետ հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ալո մենք» և «ԵՍ» սակագնային պլանների բաժանորդները հնարավորություն ունեն «Super զույգ» ծառայությունից օգտվել ավելի մատչելի տարբերակով՝ 1 օրվա ակտիվացման համար վճարելով 200 դրամ՝ նախկին 250 դրամի փոխարեն:

Ի դեպ, 1 ամբողջ օր անսահմանափակ ներցանցային զանգեր և ինտերնետ, ներառյալ օրական 100 ՄԲ գերարագ փաթեթ առաջարկող «Super զույգ» ծառայությունն այսուհետև հասանելի է նաև «Բարբառ» սակագնային պլանի բաժանորդներին:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):