6 մարտի 2015 - 17:31 AMT
«STARTPHONE» սակագնային պլանի բաժանորդները կստանան խոսելաժամանակ, ինտերնետ և սմարթֆոն՝ սկսած 1 դրամից

Այժմ, բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «STARTPHONE» սակագնային պլանին 12, 18 կամ 24 ամսով, ընդամենը 3500 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդները ստանում են.

• ամսական 2000 ներցանցային րոպե խոսելաժամանակ

• ամսական 1000 ՄԲ ինտերնետ

• ամսական 100 ներցանցային SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն

12 ամսով բաժանորդագրվելիս կարելի է նաև ընտրել «STARTPHONE» սակագնային պլանի 5500 դրամ ամսավճարով առաջարկվող տարբերակը:

Իսկ 24 ամսով «STARTPHONE» սակագնային պլանին բաժանորդագրվելու դեպքում՝ նոր «MTS Smart Start» սմարթֆոնը կարելի է գնել 1 դրամով, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):