27 հուլիսի 2006 - 17:04 AMT
Ռուսաստանի որոշ քաղաքացիներ ցանկանում են տեղափոխվել Հայաստան մշտական բնակության
2005 թվականին ավելի քան 400 Հայաստանի քաղաքացի ընտանիքներ, որ ժամանակավորապես բնակվում էին Ռուսաստանի Հարավային դաշնային մարզում, վերադարձել են հայրենիք: Այդ մասին, ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայտարարել է ՀԴՄ-ու ՀՀ հյուպատոս Արարատ Գոմցյանը: Նրա խոսքերով, այդ ընտանիքները տարբեր ժամանակահատվածներում եկել են Ռուսաստան եւ ապրել են երկրի հարավում 3-ից 7 տարի եւ ավելի: Արարատ Գոմցյանը հատկապես նշել է, որ Գլխավոր հյուպատոսարան նաեւ դիմում են Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր ցականում են տեղափոխվել Հայաստան մշտական բնակության: