27 հուլիսի 2006 - 17:47 AMT
ՆԱՏՕ-ում թուրք ներկայացուցիչը նորից բողոքել է Հայաստանի ԱԺ խոսնակից
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) առաջին փոխնախագահ, Թուրքիայի մեծ ազգային ժողովի ՆԱՏՕ-ի խմբի նախագահ, «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից պատգամավոր Վախիտ Էրդեմը Վեհաժողով է ուղել երկրորդ դիմումը` ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանի դեմ բողոքով:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է Տիգրան Թորոսյանը, նրան երկրորդ բողոքը չի հասել: «Ես ընդհանրապես թուրք պատգամավորի մեղադրանքները անհիմն եմ համարում: Թուրքերը բողոքում են հայերից, ադրբեջանական ԶԼՄ-ները վերատպում են այդ բողոքները, եւ բոլորը գոհ են: Ես եւս մեկ անգամ կարող եմ հաստատել, որ չեմ ասել այն մասին, որ Վ. Էրդեմն իրավունք չունի խոսել` որպես թուրք պատգամավոր: Ես միայն ընդգծել եմ, որ չի կարելի օգտագործել ՆԱՏՕ-ի ամբիոնը պրոպագանդական նպատակներով»,- ասել է Թորոսյանը:
Նշենք, որ հունիսի կեսերին Վ. Էրդեմի գլխավորած ՆԱՏՕ ԽՎ 20 հոգանոց պատվիրակությունը գտնվում էր Երեւանում: Հայաստանի խորհրդարանում կայացած հանդիպման ժամանակ Վ. Էրդեմը հերքել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները: