1 օգոստոսի 2006 - 14:38 AMT
Լիբանանից Հայաստան է էվակուացվել 730 մարդ
Լիբանանից Հայաստան է էվակուացվել 730 մարդ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Տարհանվածների մոտ 40 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են: Իսրայելից Երեւան է ժամանել 54 մարդ: Երեւան-Հալեպ ավիառեյսերը, որոնցով Լիբանանի բնակիչները տեղափոխվում են Հայաստան, իրականացնում է «Արմավիա» ավիաընկերությունը: