1 օգոստոսի 2006 - 18:27 AMT
Լիբանանի ողջ ժողովուրդը աջակցում է «Հեզբոլլահին»
Լիբանանի հայ համայնքը, ինչպես եւ երկրի ողջ բնակչությունը, գտնում է, որ «Հեզբոլլահը» կազմում է երկրի բնակչության կարեւոր մասը, որն ունի իր ներկայացուցչությունը Լիբվանանի խորհրդարանում եւ կառավարությունում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար, ՀՅԴ «Դաշնակցության» Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

«Լիբանանի ողջ ժողովուրդը աջակցում է «Հեզբոլլահին»` ի պատասխան խաղաղ բնակչության չդադարող ռմբակոծությանը Իսրայելի կողմից: Հայ համայնքը եւս հանդիսանում է երկրի բնակչության մի հատվածը»,- ընդգծել է Մանոյանը: