7 օգոստոսի 2006 - 18:04 AMT
Կալիֆորնիայում, հավանաբար, կնշվի Հայաստանի Անկախության օրը
Սենատորներ Չարլզ Փուչիգյանը եւ Ջոզեֆ Սիմիթյանը բանաձեւ են ներկայացրել Կալիֆորնիա նահանգի Սենատ, որի ընդունման դեպքում սեպտեմբերի 21-ը նահանգում կնշվի որպես Հայաստանի Անկախության օր: Նմանատիպ բանաձեւ է ներկայացվել նաեւ նահանգի Վեհաժողովին: Այդպիսով, եթե բանաձեւն ընդունվի, Կալիֆորնիան կդառնա ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ կնշվի Հայաստանի Անկախության օրը: Երկու բանաձեւրում էլ սեպտեմբերի 21-ը ճանաչվում է որպես «Հայաստանի եւ Կալիֆորնիայի» բարեկամության օր», հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: