9 օգոստոսի 2006 - 15:29 AMT
Դեկտեմբերին տեղի կունենա Հարավային Կովկասի ԽՎ նախաձեռնող խմբի վեցերորդ նիստը
Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի նախաձեռնող խմբի վեցերորդ նիստը տեղի կունենա 2006 թվականի դեկտեմբերին: Հարավային Կովկասի ԽՎ նախաձեռնող խմբի վեցերորդ նիստի անցկացման շուրջ համաձայնությունը ձեռք է բերվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի խորհրդարանականների միջեւ: Նիստում նախատեսվում է քննարկել ինչպես Քաղաքական իրավիճակը Հարավային Կովկասում ընդհանուր առմամբ, այնպես էլ` հակամարտությունների կարգավորման ուղիները: Բացի այդ, նախատեսվում է քննարկել բնապահպանության, տրանսպորտի, բանկային բիզնեսի ոլորտում համագորածկցության հարցեր, ինչպես նաեւ եվրոպական կառույցների հետ կապերի ընդլայնման եւ մի շարք կազմակերպական հարցեր, կապված կառույցի գործունեության հետ: Հարավային Կովկասի Խորհրդարանական վեհաժողովի հինգերորդ նիստը կայացել է հուլիսի 20-24 Լոնդոնում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: