30 մարտի 2015 - 12:37 AMT
Կարինե Մինասյան. ՀՀ-ն դատարկաձեռն չի եկել ԵՏՄ, միջազգային գործակցության պատկառելի փորձ ունենք

Մոսկվայի ամենամյա տնտեսական համաժողովի շրջանակում մարտի 26-ին տեղի է ունեցել «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» խորագրով կլոր սեղանը: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հայտնել «Ռուս-հայկական համագործակցությունից», այն փաստը, որ Մոսկվայի երեք տնտեսական համաժողովներից արդեն երկրորդը Մոսկվայի պետական համալսարանում անց է կացվում օրակարգում Հայաստանի ներկայությամբ, վկայում է, որ շնորհիվ Ֆորումի գործընկերոջ` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության ջանքերի, ռուսաստանյան գիտափորձագիտական հասարակայնության կողմից Հայաստանի նկատմամբ եթե ոչ հետաքրքրություն, ապա համակրանք հաստատ կա:

Համաժողովը Մոսկվայում հավաքում է լավագույն ուղեղներին, տնտեսագետներին, քաղաքագետներին, պետական գործիչներին, ովքեր այսօր անհանգստացած են երկրի տնտեսությունում թափ հավաքող ճգնաժամային իրավիճակով: Ֆորումը նվիրված էր տնտեսության կառուցվածքը փոփոխող, արդյունաբերության զարգացման և գիտա-տեխնիկական առաջընթացը խրախուսող մեխանիզմների ստեղծման առաջարկությունների մշակմանը:

Մոսկվայի տնտեսական համաժողովի մասնակիցներից յուրաքնաչյուրը յուրովի հաստատեց, որ անհրաժեշտ է Ռուսաստանի տնտեսական զարգացման նոր մոդել, վերաինդուստրալիզացիա բարձր տեխնոլոգիաների հիման վրա:

Մի խոսքով, ռուսաստանյան տնտեսագիտական-փորձագիտական հասարակայնությունը եռում է, դժգոհում է, առաջարկություններ և պահանջներ է ներկայացնում ռուսաստանյան տնտեսության առողջացման համար: Նշենք, որ համաժողովում ներկայացվեցին դրական օրինակներ, հաջող բիզնես-նախագծեր, որոնք անկախ ամեն ինչից կարող են զարգանալ և ցույց տալ իրենց կայացվածությունը: Այդ շարքին վստահորեն կարելի է դասել «Հայաստանի օրակարգը Եվրասիական տնտեսական միությունում» կլոր սեղանը, որը արժանացավ ֆորումի մասնակիցների լուրջ հետաքրքրությանը: Մոսկվայի տնտեսական ֆորումի շրջանակում անցյալ տարի տեղի է ունեցել «Հայաստանի արդյունաբերական քաղաքականությունը և եվրասիական ինտեգրացիան» կլոր սեղանը: Այսօր Հայաստանը ԵՏՄ անդամ է և ճգնաժամային պայմաններում նրանից ոչ թե սպասում են օգնության կոչեր, այլ երկրի տնտեսությունը զարգացնող առաջարկություններ ու կոնկրետ գործեր:

Կլոր սեղանի նախագահողի` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի խոսքերով, ներկա քննարկումը կոչված է ի հայտ բերելու Հայաստանի հնարավորություններն ու առավելությունները ԵՏՄ-ում և ցույց տալու, թե ներկայումս ստեղծված իրավիճակը որքանով է թույլ տալիս արդյունավետորեն իրացնելու այդ օրակարգը: Նա ընդգծեց, որ կլոր սեղանի հանգուցային հարցերից մեկն էլ հանդիսանում է ԵՏՄ-ի և մնացյալ աշխարհի միջև համագործակցությունում Հայաստանի դերի ցուցադրումը:

Դատելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի զեկուցումից, Հայաստանը ԵՏՄ է եկել ոչ թե դատարկ ձեռքերով, այլ միջազգային համագործակցության պատկառելի փորձով, զարգացած ֆինանսական և ազգային վճարման համակարգերով: Հայաստանը ԵՏՄ անդամներից միակն է, որը անցել է միջազգային ֆինանսական հաշվետվության չափորոշիչների և ապահովագրության միասնական համակարգերի: ԵՏՄ անդամ մյուս երկրները դեռ պետք է անեն դա: Եվ այստեղ Հայաստանի փորձը շատ պահանջված է: Կարինե Մինասյանի խոսքերով, Հայաստանի կարճաժամկետ օրակարգը «ինտեգրացիային ինտեգրվելն է»: ԵՏՄ շրջանակում Հայաստանը զարգացնելու է միության տարածքում առավել պահանջված ճյուղերը` դեղագործությունը, գյուղատնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ոսկերչությունը: Կան նաև մի շարք այլ ճյուղեր, որոնք կարող են զարգանալ և ԵՏՄ շուկայում սպառում գտնել: Տեղեկատվական տեխնոլոգիաներում Հայաստանը առավելություններ ունի գոնե նրանով, որ երկրում ներկայացված են և իրենց մասնաճյուղերը ունեն ՏՏ և թվային ապրանքերի ոլորտի աշխարհի համարյա բոլոր առաջատար ձեռնարկությունները: Քիչ չեն նաև ծառայությունների ոլորտից սպասումները: Օրինակ, կապիտալ շինարարության ոլորտի ծառայությունները: Գործունեության ուղղությունները շատ են:

Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես եկան նաև ՌԴ Դաշնային Ժողովի միջազգային գործերի կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը, տնտեսագիտության դոկտորներ Մարինա Տկաչենկոն և Ազա Միհրանյանը, քաղաքագետ Անդրեյ Արեշևը, տեխնիկական գիտությունների դոկտոր Վիկտոր Ստարովոյտովը, Ղազախստանի գործարարների Ազգային պալատի նեկայացուցիչ Բերիկ Ումիբաևը, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ Միխայիլ Շահրամանյանը: Կլոր սեղանի աշխատանքին մասնակցեցին հայկական հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հայազգի և ռուսասաստանցի գործարարներ: Կլոր սեղանի աշխատանքը այնքան հետաքրքիր և հագեցած անցավ, որ տևեց ամենից երկարը` գերազանցելով ընթացակարգով հատկացված ժամանակը:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.:

Ընթացիկ տարում միությանը կարող է միանալ նաև Ղրղզստանը: