1 սեպտեմբերի 2006 - 16:53 AMT
Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ների երրորդ վեհաժողովը կանցնի սեպտեմբերի 15-17
Սեպտեմբերի 15-17 Ծաղկաձորում կանցնի Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ների երրորդ վեհաժողովը: Միջոցառման անցկացման նպատակ է հանդիսանում Համահայկական ինֆորմացիոն դաշտի ստեղծման խնդիրների ընդհանրացումը: Վեհաժողովի ընթացքում կստեղծվի ԶԼՄ-ների Համահայկական ասոցիացիան, որը պետք է համակարգի եւ խորացնի Հայաստանի եւ Սփյուռքի ԶԼՄ-ների համագործակցությունը, ստեղծի ընդհանուր ինֆորմացիոն դաշտ եւ աջակցի համահայկական խնդիրների լուծմանը:

Վեհաժողովի կազմակերպիչների թվում են Համաշխարհային հայկական վեհաժողովը (ՀՀՎ), Եվրոպայի հայկական կազմակերպությունների ներկայացուցչությունը, հայտնում է վեհաժողովի կազմկոմիտեն: