1 սեպտեմբերի 2006 - 18:55 AMT
Հայաստանն ու Վենեսուելան զսարգացնում են երկկողմանի հարաբերությունները
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Վենեսուելայի նախագահի հատուկ պատվիրակ, բարձրագույն կրթության նախարար Սամուել Մոնկադայի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայութունը: Ողջունելով հյուրին, նախարար Օսկանյանը նշեց, որ նա Վենեսուելայի առաջին պաշտոնյան է, որ այցելում է Հայաստան: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման հեռանկարները: Նշվեց, որ Վենեսուելայում հայկական փոքրաթիվ համայնքը կարող է կամրջի դեր խաղալ երկու երկրների ժողովուրդների փոխադարձ ճանաչման հարցում: