5 սեպտեմբերի 2006 - 18:51 AMT
Բարոզոն հրաժարվել է ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը մինչեւ ԵՄ մտնելը
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզոն հրաժարվել է ստիպել Թուրքիային ընդունել Հայոց ցեղասպանությունը մինչեւ Եվրամիություն մտնելը: «Այդ որոշումը պետք է լինի կամավոր, այն չի կարելի պարտադրել»,- հայտարարել է նա, հայտնում է «7SUR7» բելգիական թերթը: Հայոց ցեղասպանության ճանաչումը Անկարայի կողմից չպետք է դիտարկվի որպես հավելյալ նախապայման Թուրքիայի` ԵՄ անդամագրվելու համար, հայտարարել է նա` ընդգծելով հարցի «բարդությունը» եւ «ժամանակի» պահանջը դրա լուծման համար:
Ժոզե-Մանուել Բարոզոն հերքել է Եվրամիության ամեն աշխարհագրական ձեւակերպում: «ԵՄ անդամագրվելու համար աշխարհագրական չափորոշիչներ չկան, կան միայն քաղաքական»,- ավելացրել է նա: Նրա խոսքերով, ԵՄ-ն պետք է ընդունի յուրաքանչյուր երկիր, որը համապատասխանում է ԵՄ անդամագրվելու չափորոշիչներին եւ եվրոպական ինտեգրման համար որոշակի արժեք է ներկայացնում: