17 ապրիլի 2015 - 12:28 AMT
Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվությունը՝ ՀՀ սահմաններից դուրս. «Ռոստելեկոմ»-ն աջակցում է տարածմանը

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, հանդիսանալով հայաստանյան առաջատար օպերատորներից մեկը և ռուսաստանյան խոշորագույն «Ռոստելեկոմ» խմբի անդամ, ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին ոչ միայն երկրի տարածքում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

Մասնավորապես, մարտի 25-ից «Ռոստելեկոմ»-ի գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունի ավելի քան 200.000 աշխատակից ամբողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ և Հայոց ցեղասպանության մասին պատմող նյութ։

Ներքին կայքը (պորտալը) կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, ուր ընկերության աշխատակիցներն այցելում են ամեն օր։

Տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-րդ տարելիցի և միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի և հաշթեգերի մասին։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս մարդկանց իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին և շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։

ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն Հայաստանում գործում է 2012-ի դեկտեմբերից: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունն ավելի քան 3000 կմ է և ծածկում է ՀՀ տարածքի 80%-ը:Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: