7 սեպտեմբերի 2006 - 18:42 AMT
Սեպտեմբերի 11-ին Հայաստան կժամանի Իրանի խորհրդարանի խոսնակը
Սեպտեմբերի 11-ին երկօրյա այցով Հայաստան է ժամանելու Իրանի խորհրդարանի խոսնակ Գոլամ Ալի Խադդադ Ադելը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ազգային ժողովի մամլո ծառայությունում: Իրանցի խոսնակի այցելության օրակարգը դեռ ճշտվում է: