9 սեպտեմբերի 2006 - 15:52 AMT
Նախնական տվյալներով, Ֆրանսիայի նախագահը Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին
Ըստ նախնական տվյալների, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պաշտոնական այցով Հայաստան կժամանի սեպտեմբերի 29-ին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մամլո քարտուղար Մերի Հակոբյանը: Նրա խոսքերով, Ֆրանսիայի նախագահի այցի վերջնական ժամկետը սովորաբար հայտնի է դառնում է 15 օր առաջ: «Ժակ Շիրակի մամլո խոսնակը պետք է տեղեկացնի այն երկրին, ուր ժամանելու է Ֆրանսիայի նախագահը հենց 15 օր առաջ»,-ասել է նա: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը պաշտոնապես կբացի Ֆրանսիայում Հայաստանի տարին, որի առաջին օրը, սեպտեմբերի 30-ին, Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի կունենա Շարլ Ազնավուրի եւ այլ հայտնի ֆրանսիացի երգիչների համերգը: