25 ապրիլի 2015 - 10:31 AMT
Սարկոզի. Ցեասպանության ժխտումը կարծիք չէ` դա վիրավորանք է և վտանգ

Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանն ու ընդունի այն: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին` «Le Figaro» պարբերականի հետ զրույցում` անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:

«Ես այն կարծիքին եմ, որ Ցեասպանության ժխտումը տարբերակ չէ, դա նաև կարծիք չէ: Դա վիրավորանք է և վտանգ: Ցեղասպանության ժխտումը խաթարում է հասարակական կարգը և մեր պետության հիմնարար արժեքները: Այդ իսկ պատճառով էլ, երբ ես նախագահ էի, ընդունեցի Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրենսդրություն»,- ասել է Սարկոզին:

Ֆրանսիայի նախկին նախագահը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան մի գեղեցիկ օր կընդունի Հայոց ցեղասպանությունը` չնայած, որ վերջինիս դիտարկմամբ, այդ գործընթացը կարող է երկար ժամանակ խլել, հայտնում է Panorama.am-ը: