12 սեպտեմբերի 2006 - 17:53 AMT
ՎՈՒԱՄ-ը պատրաստվում է ՄԱԿ-ի նստաշրջանի օրակարգում ներառել հակամարտությունների վերաբերյալ հարցը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի պատվիրակությունը ՎՈՒԱՄ-ի գործընկերների հետ փորձելու է նստաշրջանի օրակարգ նոր կետ մտցնել. «ՎՈՒԱՄ տարածքում ձգձգվող զինված հակամարտությունները, եւ դրանց հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման համար»: Այդ մասին Կիեւում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Դեշիցան:

Նրա խոսքերով, ՎՈՒԱՄ երկրների կողմից մշակվել եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին համապատասխան մեմորադում է հղվել` տվյալ հարցը օրակարգ մտեցնելու հիմնավորումներով: «Ուկրաինական կողմը ելնում է նրանից, որ տվյալ նախաձեռնության իրականացումը կխթանի մեր գործընկերներ Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքներում սառեցված հակամարտությունների կարգավորման ակտիվացման անհրաժեշտության նկատմամբ միջազգային հանրության ուշադրության սեւեռման հարցին: Գլխավոր կոմիտեի կողմից հարցի դրական քննարկման դեպքում, ՎՈՒԱՄ երկրները պատրաստվում են ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւի նախագիծ առաջարկել նստաշրջանի մասնակիցներին»,- նշել է Ուկրաինայի ԱԳն մամլո քարտուղարը, հայտնում է «Թրենդը»: