13 սեպտեմբերի 2006 - 17:23 AMT
Հայաստանը մեծ ակնկալիքներով սպասում է Ֆրանսիայի նախագահի ժամանմանը
Ֆրանսիական կողմը շուտով կհրապարակի Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի` Հայաստան այցի պաշտոնական ժամկետները: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Այցը արդեն կազմակերպվում է, եւ մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք Ֆրանսիայի նախագահին», նշել է նա: Նրա խոսքերով, Ժակ Շիրակի հետ Հայաստան կժամանի բավական բազմանդամ պատվիրակություն` գործարարներ, նախարարներ, արվեստի գործիչներ, լրագրողներ: