14 սեպտեմբերի 2006 - 18:37 AMT
Թուրքիան լիարժեք եվրոպական երկիր դառնալու շանս չունի
Դժվար թե Թուրքան դուրս գա Եվրամիության հետ բանակցություններից, սակայն նա ի վիճակի չէ կատարել Եվրոպայի բոլոր պահանջները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, բանակցությունների զարգացման տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան, նույնիսկ ունենալով Վաշինգթոնի բավական ագրեսիվ եւ ուղղակի աջակցությունը, առաջիկա ապագայում լիարժեք եվրոպական երկիր դառնալու շանս չունի: «Զգաստացման գործընթացը ամենայն հավանականությամբ անցավ չի անցնի. Անկարայում հասկանում են, որ թուրքերը երբեք եվրոպաական ժողովուրդ չեն եղել: Ձգտելով դեպի Եվրոպա` Թուրքիան, առաջին հերթին, զուտ քաղաքական եւ ոչ թե քաղաքակրթական նպատակներ է հետապնդում: Եվ դա, անկասկած, Եվրոպայում հասկանում են»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Լեւոն Մելիք-Շահնազարյանը ընդգծել է, որ Թուրքիայի «աշխարհակրթությունը» հիմնված է զինվորականների սվինների վրա: «Սակայն գործերի այդպիսի վիճակը չի կարող հավերժ լինել, գոնե միայն այն պատճառով, որ բանակը ժողովրդի ծնունդ է: Ամենայն հավանականությամբ, շուտով եւ ոչ թե ավելի ուշ Թուրքիան իր հայացքը նորից կուղղի դեպի Թուրան եւ կվերադառնա Պանթուրքիզմի գաղափարախոսությանը, քանի որ թուրքերի իրական կրոնը` պանթուրքիզմն է»,- ասել է քաղաքագետը: