14 սեպտեմբերի 2006 - 18:43 AMT
Վրաստանին ձրկել են ձայնի իրավունքից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում
Վրաստանն ու Տաջիկստանը զրկվել են ձայնի իրավունքից ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակ է ուղարկել Վեհաժողովի գլխավոր նախագահին այն մասին, որ Գվինեա-Բիսաուն, Վրաստանը, Կոմորյան կղզիները, Լիբերիան, Նիգերը, Սան-Տոմեն եւ Պրինսիպին, Սոմալին, Թաջիկստանը եւ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը չեն կատարել Կազմակերպության առաջ ստանձնած պարտավորությունները:
Այսպիսով, ՄԱԿ-ի Կնոնադրության 19-րդ հոդվածի համաձայն, նրանք զրկվում են ձայնի իրավունքից Գլխավոր վեհաժողովում: Հոդվածում ասվում է, որ Կազմակերպությանը ֆինանսական պարտքեր ունեցող պետությունը զրկվում է Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից, եթե նրա պարտքը ավելին է, քան անցած երկու տարիների վճարը:
Որպեսզի ձայնի իրավունքից չզրկվեն, այդ պետությունները պետք է մինիմալ վճարումները կատարեն: Վրաստանի դեպքում դա մոտ չորս միլիոն է, Տաջիկստանի դեպքում` միլիոնից պակաս:
2005 թվականի դեկտեմբերի 23 բանաձեւով Գլխավոր վեհաժողովը թվարկված բոլոր երկրներին թույլ տվեց մասնակցել քվեարկությանը մինչեւ վացուներորդ նստաշրջանի ավարտը: Այն ժամանակ Կազմակերպությունը գտնում էր, որ կատարվածը տեղի է ունեցել տվյալ պետություններից անկախ հանգամանքների բերումով: Սակայն, 60-րդ վեհաժողովը ավարտվեց: Այս երեքշաբթի օրը բացվել է 61-րդ նստաշրջանը: Այդ երկրներին քվերակության իրավունք տվող նոր որոշում դեռ չկա: Իսկ դա նշանակում է, որ նրանք հիմա իրավունք չունեն մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քվերակությանը, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»: