13 մայիսի 2015 - 15:33 AMT
Մոսկվայի դատարանը կստուգի Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը

Մոսկվայի քաղաքային դատարանը մայիսի 25-ին կստուգի «Բաշնեֆտ» նավթային ընկերության գործով անցնող հայ գործարար Լևոն Հայրապետյանի տնային կալանքի օրինականությունը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է դատարանի ներկայացուցիչ Աննա Ֆադեևան:

Քննիչի միջնորդագրի համաձայն՝ Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը հաստատվել է մինչև հուլիսի 28-ը, սակայն փաստաբանները բողոքարկել են այդ որոշումը: Այդ ընթացքում նախատեսվում է մի շարք փաստաթղթեր առգրավել, ինչպես նաև մի շարք քննչական գործողություններ անցկացնել, սակայն հատկապես ինչ գործողությունների մասին է խոսքը, գերատեսչությունը չի հստակեցրել: Դատախազը քննության պահանջը հիմնավորված է համարել և հավանություն տվել:

Պաշտպանությունը նշել է, որ վերջին 4 ամսում ոչ մի քննչական գործողություն Հայրապետյանի մասնակցությամբ չի անցկացվել, հետևաբար, հարկ չկա նրան տնային կալանքի տակ պահել:

«Տուժածներն արդեն հարցաքննվել են, առերեսումներն անցկացվել են, ուստի Հայրապետյանը ոչ մի կերպ չի կարող նրանց վրա ճնշում գործադրել»,-հայտարարել է փաստաբանը:

Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ»-ի վաճառքին ներգրավվածության համար: Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը: