16 սեպտեմբերի 2006 - 15:27 AMT
Մոտակա ժամանակներում Վ. Օսկանյանը եւ Է. Մամեդյարովը չեն պատրաստվում հանդիպել
Մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ հանդիպում ծրագրված չէ, հայտարարել է հայկական ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նախարարը նշել է, որ, հավանաբար, նորից առանձին հանդիպումներ կկայանան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում մի շարք երկկողմանի հանդիպումներ են ծրագրված, հանդիպոիմներ կունենամ նաեւ ՄԽ համանախագահների հետ»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը` ավելացնելով, որ ինչ-որ տեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման չկայանալու պատճառ է հանդիսանում ՎՈՒԱՄ երկրների (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդավիա) նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ կետի ընդգրկումը, հայտնում է Regnum-ը: