ՀՀ մշակույթի նախարարությունն 2015-ի համար էլ Թանգարարնների գիշերվա հսկայական ծրագիր է կազմել: PanARMENIAN.Net-ն առանձնացրել է այն թանգարանների ցանկը, որոնք, ըստ մեզ, Երևանում այցելել ուղղակի անհրաժեշտ է:
Հայաստանի պատմության թանգարան
18:00-24:00՝ «Տարագիր գերդաստաններ» ցուցահանդես
Հայաստանի ազգային պատկերասրահ 22:00-23:00՝ «Նարեկացի» ժող. գործիքների համույթ, գեղ. ղեկավար՝ Հովիկ Սահակյան. Հատվածներ Խաչատուր Ավետիսյանի «Օրատորիայից»
Մատենադարան. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ (Մաշտոցի 53) Մայիսի 16 (ժամը 10:00-24:00), 18 (ժամը 10:00-18:00)՝ մշտական ցուցադրություն
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (Ծիծեռնակաբերդի հուշահամալիր) Մայիսի 16՝ ժամը 11:00-24:00, մայիսի 18՝ ժամը 11:00-18:00՝ նորացված մշտական ցուցադրություն
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ 16:00՝ Արտերկրում ՀՀ դեսպանություններում «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում բացվող Ռուբեն Գալչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով» ցուցահանդեսի շնորհանդես
Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան 19:00՝ Ռուբեն Սևակի և կնոջ` Յանի Սևակի սիրային նամակների բեմականացված ընթերցում
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան 18:00-24:00՝ «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Արամ խաչատրյանի տուն-թանգարան 21:00՝ Վոկալ երաժշտության համերգ. Համաշխարհային օպերային արվեստի գոհարները
Հովհ. Թումանյանի թանգարան 18:00-24:00՝ Թումանյանի` 1915 -ին ստեղծած մտավոր խաղերի ցուցադրություն
Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան18:00՝ Կակաո` Սպենդիարյանի բաղադրատոմսով
Ավ. Իսահակյանի տուն-թանգարան11:00-24.00՝ Ավ. Իսահակյանի անձնական գրադարանի` հայոց ողբերգությանը վերաբերող գրքերի ցուցադրություն
Երվանդ Քոչարի թանգարան 19:00-23:00՝ Պ. Պիկասոյի «Գերնիկա» ստեղծագործության 3D ձևաչափով ֆիլմի դիտում
Չարենցի տուն-թանգարան 21:00՝ «Դանթեական առասպել» պոեմի քառալեզու հրատարակության շնորհանդես՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին
Գաֆէսճեան արվեստի կենտրոն («Սասունցի Դավիթ» պարտեզի սրահ) 10:00՝ «Սարգիս Համալբաշյան. հայկական թաղամաս» ցուցադրություն
Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն 18:00՝ «Ընկնում էին մարդիկ, ծնվում էին խաչեր…». Էդուարդ Բագրատունու գեղարվեստական լուսանկարների ցուցահանդես
Փայտարվեստի թանգարան 18:00-21:00՝ «Հիշողության արթնացում» բացօթյա ցուցահանդես
Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ 10:00-21:00՝ Կոմիտասի անվան պանթեոնի այգու տարածքում կառուցվելիք եկեղեցու մրցութային աշխատանքների ցուցահանդես
Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ 19:00՝ «Եռաչափ վերակազմություններ. Հովվի եկեղեցի, Գագկաշեն եկեղեցի, Բեխենց կամ Կուսանաց վանքը» թեմայով հանդիպում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի տնօրեն Սամվել Կարապետյանի հետ
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարան-հիմնադրամ 18:00՝ ՀՅԴ պատմութեան թանգարանի 100-ամյա պատմությունը
«Կալենց» թանգարան (Կալենցի 18) 18:00-24:00՝ «Հարություն Կալենց. Կտավներ մասնավոր հավաքածուից» ցուցահանդես
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոն (Վազգեն Սարգսյան 6) Մայիսի 16՝ ժամը 09:00-24:00, մայիսի 18՝ ժամը 09:00-18:00՝ մշտական ցուցադրություն
Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններ 15:00՝ «Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում» դասախոսություն
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան 15:00՝ «Մի լուսանկարի պատմություն» դասախոսություն
Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան 11:00-24:00՝ «Արցախի պատմամշակութային հուշարձանները» ֆոտոցուցահանդես