18 սեպտեմբերի 2006 - 17:03 AMT
«Ալ Ջազիրան» հաղորդումներ կհեռարձակի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասին
Սեպտեմբերի 17-ին արաբական «Ալ Ջազիրա» հեռուստակայանը հեռարձակեց լրագրող Զավըր Շեւըջի հարցազրույցը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հարցազրույցում ՀՀ նախագահն անդրադարձել է Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, Հայաստան-արաբական աշխարհ հարաբերություններին եւ տարածաշրջանային հարցերին: «Ալ Ջազիրա»-ի լրագրողը, լինելով Հայաստանում, այցելեց նաեւ Արցախ եւ հատուկ հարցազրույց ունեցավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հայաստանի Հանրապետության անկախացման 15-ամյակի առիթով, սեպտեմբերի 21-ից սկսած, «Ալ Ջազիրան» իր լուրերի բաժնով հաջորդաբար ցուցադրելու է նյութեր Հայաստանի եւ Արցախի մշակութային, տնտեսական ու քաղաքական կյանքի մասին: Կներկայացվեն հարցազրույցներ Հայաստանի իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների, հոգեւորականների եւ ժողովրդի հետ, հաղորդում է «Հայ Դատի» Միջին Արեւելքի բյուրոն: