21 մայիսի 2015 - 17:29 AMT
Աշխարհի խոշորագույն ցանցահենային կոնտենտով կայքը սկսել է աշխատել հայկական դոմենում

Աշխարհի խոշորագույն BitTorrent-ինդեքսատոր ու .torrent-ֆայլերի որոնման կատալոգ The Pirate Bay-ը, այլ կերպ ասած՝ ցանցահենային ամենամեծ կայքը, սկսել է աշխատել հայկական «.am» դոմենում: Կայքը գրանցվել էր դոմենում դեռ 2011-ին, սակայն սկսել է կիրառել այն 2015-ի մայիսի 15-ից:

Ըստ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի, Հայաստանն ընտրվել է որպես ազատ ինտերնետով երկրներից մեկը,որտեղ կայքերը չեն արգելափակվում: Նա հույս է հայտնել, որ այդպես կլինի նաև առաջիկայում, քանի որ օտարերկրացիներին ներկայանում ենք որպես միանգամայն լիբերալ երկիր: Մյուս կողմից, անշուշտ, «պիրատական» բովանդակությունը և նրա ապօրինի կիրառումը խնդրահարույց է հեղինակային իրավունքի տեսակետից:

Ստոկհոլմի դատարանի որոշմամբ երկու դոմենային անուն (piratebay.se и thepiratebay.se) առգրավվեց The Pirate Bay-ից ` դրանով իսկ վիրտուալ կերպով դուրս վտարելով կայքը Շվեդիայից: Սակայն բուն կայքի համար որոշման հետևանքները զրոյական են: TPB թիմն արդեն վեց նոր դոմեն է գրանցել (GS, LA, VG, AM, MN и GD), որոնք պարբերաբար կփոխվեն: Տվյալ պահին հին հղումը ինքնաբերաբար վերահասցեագրում է մոնղոլական thepiratebay.mn-ին:

Երկու տարի տևած դատավարությունների ժամանակ մեղադրողները առնվազն 40 հազար դոլար են ծախսել, սակայն հետևանքը միայն կայքի հասցեում վերջին երկու տառերի փոփոխությունը եղավ, որից հետո այն շարունակեց գործել: Ըստ The Pirate Bay-ի թիմի, եթե դատախազը հարգալից կերպով խնդրեր նրանց նույնն անել և 35 հազար դոլար վճարեր, դրանով իսկ կխնայեր իրավապահ մարմինների ժամանակն ու հարկատուների փողերից 5 հազար դոլար կտնտեսեր: