3 դեկտեմբերի 2002 - 22:52 AMT
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան կկայանա Հայաստանի նախագահի ընտրություններից հետո: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը: Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի ուղեւորությունը ԱՄՆ եւ Ֆրանսիա` նա նշել է, որ այն չի ազդի հակամարտության կարգավորման ընթացքի վրա: Նշենք, որ ընտրությունները Հայաստանում նախատեսված է անցկացնել 2003 թվականի փետրվարի 19-ին: