3 դեկտեմբերի 2002 - 22:53 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ 13 ԹԵԿՆԱԾՈՒ
Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացվել` Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Դարբինյանին նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ: Դարբինյանը Հայաստանի ղեկավարի պաշտոնին հավակնող 13-րդ քաղաքական գործիչն է: Ավելի վաղ ԿԸՀ հայտեր են ներկայացրել` «Ազգային-ժողովրդավարական դաշինք» կուսակցության առաջնորդ Արշակ Սադոյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք եւ պատիվ» հասարակաքաղաքական կազմակերպության ղեկավար Գառնիկ Մարգարյանը, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը, «Ինքնորոշում միավորման» ղեկավար Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Արամ Կարապետյանը, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Միավորված հայեր» կուսակցության առաջնորդ Ռուբեն Ավագյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: