29 մայիսի 2015 - 16:39 AMT
Facebook-ում արդեն հասանելի են GIF-պատկերները

Facebook սոցցանցում արդեն հասանելի են GIF ձևաչափով անիմացված պատկերները: Սակայն, այս նորամուծությունը դեռևս ոչ բոլոր օգտատերերի մոտ կարող է աշխատել:

GIF-ը գրաֆիկական պատկերների տարածված ձևաչափ է: Այն կարող է պահպանել սեղմատվյալներն առանց որակի կորստի ոչ ավելի քան 256 գույնի ձևաչափով: Ապարատային ապահովումից կախում չունեցող GIF ձևաչափը մշակվել է 1987 թ. CompuServe ընկերության կողմից ցանցերով ռաստրային պատկերները փոխանցելու նպատակով: 1989-ին ձևաչափը ձևափոխվեց, ավելացվեցին թափանցիկությունն ու անիմացիան: GIF-ն օգտագործում է LZW-կոմպրեսիան, ինչը թույլ է տալիս սեղմել ֆայլերը, որտեղ շատ են միատեսակ տարրերը` լոգոտիպեր, սխեմաներ, վերնագրեր: Երկար ժամանակ այն եղել է ամենատարածված ձևաչափերից մեկն ինտերնետում:

Նախկինում կայքը չէր աջակցում անիմացված պատկերներին և կարող էր գործարկել GIF-ը միայն լրացուցիչ գործիքի առկայության դեպքում Giphy կողմնակի կայքից, որը մշակում էր պատկերներն ու բեռնում դրանք որպես տեսանյութեր: Այժմ gif-պատկերով կիսվելու համար, բավական է հղումը զետեղել ստատուսում:

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցցանցերից է: 2004 թվականին այն հիմնել է Մարկ Ցուկերբերգը Հարվարդում ուսանելու տարիներին իր հետ նույն սենյակում բնակվող համալսարանական ընկերների` Էդուարդո Սավերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի հետ:

Ընթերցեք նաև Ուսանողի ստեղծած հավելվածը թույլ է տալիս հետևել մարդկանց տեղաշարժին Messenger-ի օգնությամբ