23 սեպտեմբերի 2006 - 14:58 AMT
Մեծ Բրիտանիան հավանություն է տալիս Քոչարյան-Ալիեւ բանակցություններին
Մեծ Բրիտանիան շահագրգիռ է Հարավային Կովկասի բոլոր երկրների կայունության, բարգավաճման եւ օրենքի գերակայության հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիսթոուն: Նրա խոսքերով, տարածաշրջանի յուրաքանչյուր երկիր կախված է մյուսից եւ ամեն ինչ կախված է խաղաղությունից, հակամարտությունների արդար լուծումից, որոնք երկար տարիներ է ինչ առկա են տարածաշրջանում:
«Մենք պետք է կենտրոնացնենք մեր ջանքերը, կանխելու համար անվտանգության ոլորտի սպառնալիքները մինչ նրանց հայտնվելը: Ուստի եւ Մեծ Բրիտանիան հավանություն է տալիս Քոչարյան-Ալիեւ բանակցություններին` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,-ասել է Բրիսթոուն, հաղորդում է «Թուրանը»: