25 սեպտեմբերի 2006 - 13:51 AMT
Հոկտեմբերի 2-ին Հայաստան կժամանի Պիտեր Սեմնեբին
Հարավային Կովկասի երկրների հարցով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին հոկտեմբերի 2-ին կայցելի Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է անձամբ Պիտեր Սեմնեբին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը Երեւան է ժամանում ԵՄ Եռյակի հետ միասին: Նա նաեւ ասել է, որ իր հաջորդ այցելությունը Հայաստան հնարավոր է լինի հոկտեմբերի վերջում կամ նոյեմբերի սկզբում: