10 հունիսի 2015 - 14:29 AMT
Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 10-ին կմեկնի Բաքու` Եվրոպական խաղերին

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար, Բաքվի Եվրոպական խաղերին հայաստանյան պատվիրակության ղեկավար, խաղերի բացման արարողությանը Հայաստանի դրոշակակիր Հրաչյա Ռոստոմյանը հունիսի 10-ին կմեկնի Բաքու: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ –ի պաշտոնական կայքը:

Եվրոպայի մարզական առաջին խաղերը կմեկնարկեն հունիսի 12-ին Բաքվում: Խաղերի ծրագրում ընդգրկված է 23 մարզաձևի 30 մրցաձև: Մրցումները կանցկացվեն 12 մարզակառույցում և կավարտվեն հունիսի 28-ին: Մրցումներին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները, որոնք, հաշվի առնելով մրցումների ժամանակացույցը, առանձին խմբերով կմեկնեն խաղեր:

Հայաստանի մարզիկների մասնակցությամբ մրցումների ժամանակացույցը՝

Թաեքվոնդո՝

Արման Երեմյան / 80 կգ /: Մրցելույթը` հունիսի 18-ին

Մարզիչ` Վարդան Վարդանյան :

Հրաձգություն՝

Հրաչիկ Բաբայան / հրացան /, Նորայր Առաքելյան /ատրճանակ/: Մրցելույթները ` հունիսի 16-ին,17-ին,20-ին և 21-ին:

Գլխավոր մարզիչ` Սեյրան Նիկողոսյան:

Սամբո՝

Տիգրան Կիրակոսյան / 57կգ /

Աշոտ Դանիելյան / 90կգ /

Սոսե Բալասանյան /52կգ /: Մրցելույթները` հունիսի 22-ին:

Գլխավոր մարզիչ` Լևոն Հայրապետյան, մարզիչներ` Էռնեստ Միրզոյան,Հովիկ Խոջոյան,Վիկտորիա Լավրենովա:

Ձյուդո՝

Հովհաննես Դավթյան/60կգ/

Դավիթ Նիկողոսյան/73կգ/

Ժաննա Ստանկևիչ/52կգ/: Մրցելույթները` հունիսի 25-ին և 26-ին:

Գլխավոր մարզիչ` Տիգրան Բաբայան , մարզիչ` Դավիթ Խիթարյան:

Բռնցքամարտ՝

Արտյոմ Ալեքսանյան/49կգ/

Նարեկ Աբգարյան /52կգ/

Արամ Ավագյան/56կգ/

Սամվել Բարսեղյան/60կգ/

Հովհաննես Բաչկով/64կգ/

Նիկոլ Հարությունով /81կգ/: Առաջին մրցելույթները` հունիսի 16-ին,17-ին,18-ին,19-ին:Եզրափակիչները`հունիսի 25-ին և 27-ին:

Գլխավոր մարզիչ` Կարեն Աղամալյան, մարզիչներ` Արման Հարությունյան, Վյաչեսլավ Հարությունով:

Ազատ ըմբշամարտ՝

Գարիկ Բարսեղյան/57կգ/

Դավիթ Սաֆարյան/65կգ/

Մուսա Մուրթազալիև/86կգ/

Լևան Բերիանիձե/125կգ/

Գրիգոր Գրիգորյան/74կգ/

Վոլոդյա Ֆրանգուլյան/61կգ/ :Մրցելույթները` հունիսի 17-ին և 18-ին:

Գլխավոր մարզիչ` Արայիկ Բաղդատյան,մարզիչներ` Հովսեփ Հովսեփյան,Աբդուլլա Մոհամեդով,Արթուր Պետրոսյան:

Հունահռոմեական ըմբշամարտ՝

Ռոման Ամոյան /59կգ/

Կարապետ Չալյան/75կգ/

Մաքսիմ Մանուկյան/85կգ/

Միհրան Հարությունյան /66կգ/:Մրցելույթները` հունիսի 13-ին և 14-ին:

Գլխավոր մարզիչ` Սամվել Գևորգյան,մարզիչներ` Էդվարդ Սահակյան,Արթուր Պետրոսյան:

Եվրոպական խաղերի անցկացման մասին որոշումն ընդունվել է 2012 թ. դեկտեմբերի 8-ին` Հռոմում: Միակ թեկնածու քաղաքը եղել է Բաքուն: 48 ԱՕԿ-ի պատվիրակներից 38-ը քվեարկել է կողմ, 2-ը՝ ձեռնպահ և 8-ը` դեմ: Մրցումները կազմակերպել է Պատրիկ Հիկեի գլխավորած Եվրոպայի օլիմպիական կոմիտեն, որը միավորում է աշխարհամասի 50 ազգային օլիմպիական կոմիտե:

Կարդացեք նաև՝Հայ մարզիկները՝ Բաքվի խաղերին. ԵՕԿ նախագահն ասում է՝ սպորտը հաղթեց քաղաքականությանը