27 սեպտեմբերի 2006 - 18:30 AMT
Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չէ, սակայն պայման է Թուրքիայի համար ԵՄ մտնելիս
Եվրախորհրդարանը 429 կողմ, 71 դեմ եւ 125 ձեռնպահ ձայներով ընդունել է Թուրքիայի հարցով զեկույցը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայ Դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը, զեկույցից հանվել է Հայոց ցեղասպանության ճանաչումը` որպես Թուրքիայի ԵՄ մտնելու համար նախապայման քննարկելու վերաբերյալ պարբերությունը: Սակայն Ցեղասպանության ճանաչումը, ինչպես նաեւ Հայաստանի հետ սահմանների բացումը, մնում է ԵՄ անդամացկության պայման: Նրա խոսքերով, եվրախորհդրանականները պնդում են Թուրքիայի ՔՕ 301 հոդվածի անպայման փոփոխության վրա, որը սահմանափակում է խոսքի ազատությունը երկրում: Կիրո Մանոյանը նաեւ ասել է, որ Թուրքիայի եւ ԵՄ միջեւ ընթացող բանակցությունները կարող են շարունակվել անվերջ: