13 հունիսի 2015 - 13:24 AMT
Շաբաթը շփման գծում. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Նախորդ շաբաթ՝ մայիսի 31-ից հունիսի 6-ը, հրադադարը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2200 կրակոց:

Մայիսի 24-30-ը, հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է մոտ 200 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Մայիսի 29-ին ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանկ ՊՆ ղելավար Սեյրան Օհանյանը, նշելով, որ հաշվետու ժամանակահատվում սահմանային լարվածությունն ընդհանուր առմամբ թուլացել է, հորդորել է չտրվել հարաբերական անդորրի խաբուսիկ գայթակղությանը և լուրջ ուշադրություն դարձնել առաջնագծում ու մշտական տեղակայման վայրերում անձնակազմի զգոնության, մարտական հերթապահության կրման պայմանների, ամրաշինական կառույցների կատարելագործման միջոցառումներին: Նախարարը կոչ է արել առավել կենտրոնացնել ջանքերը՝ հակառակորդի սադրանքներից ու ոտնձգություններից զերծ մնալու համար: