29 սեպտեմբերի 2006 - 13:56 AMT
Նիկոլայ Պավլով.Կովկասը մնում է համաշխարհային քաղաքականության նյարդային հանգույցներից մեկը
Ռուսաստանը հանդես է գալիս Կովկասում միջքաղաքակրթական եւ միջմշակութային երկխոության զարգացման օգտին: Այդ մասին ուրբաթ օրը Երեւանում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Նիլոլայ Պավլովը: «Կովկասը, որ գտնվում է կասպից-սեւծովյան տարածաշրջանի կենտրոնում, շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականության նյարդային հանգույցներից մեկը»,-ընդգծել է նա, հանդես գալով «ԶԼՄ-ները եւ նոր պետական հարաբերությունները կովկասյան տարածաշրջանում» գիտագործնական կոնֆերանսում: Ըստ դեսպանի, Անդրկովկասում պահպանվող անկայուն իրավիճակի վրա անմիջականորեն իրենց ազդեցությունն են ունենում ինչպես մի շարք տարածաշրջանային գործոններ, այնպես էլ միջազգային ասպարեզում կատարվող գործընթացները:
«Ելնելով իր արտաքին քաղաքական կուրսի նպատակներից, որն ուղղված է աշխարհի բազմաբեւեռ եւ ժողովրդավարական կառուցվածքի եւ գլոբալ կայունության ապահովմանը, Ռուսաստանը ակտիվորեն հանդես է գալիս միջքաղաքակրթական եւ միջմշակութային եւ միջսահմանադրական երկխոության զարգացման օգտին, կանխելով հակամարտային տարածության ընդլայնումը միջազգային հարաբերություններում»,-հայտարարել է Ն.Պավլովը: Նրա խոսքերով, այդ խնդիրների լուծման գործում մեծ է ոչ միայն պաշտոնական դիվանագիտության դերը, այդ ոլորտում աճում է ոչ կառավարական սեկտորի եւ տեղեկատվական ընկերակցությունների հասարակական ուժերի գործունեությունը; «Համոզված եմ, որ Կովկասում խաղաղության եւ կայունության պահպանման համար պատասխանատվությունը կրում են ոչ միայն իշխանություններն, այլ նաեւ տարածաշրջանի երկրների հասարակությունները»,-ընդգծել է դեսպանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: