16 հունիսի 2015 - 11:20 AMT
Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:

Ավելի վաղ Մովսես Հակոբյանը չէր բացառել, որ կարող է շարունակել ծառայությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե ով կփոխարինի իրեն Ղարաբաղում, նա ասել էր, որ թեկնածուները շատ են, բայց կոնկրետ անուններ չի նշել: