29 սեպտեմբերի 2006 - 14:50 AMT
Հայաստանը դրական է գնահատում Եվրախորհրդարանի որոշումը Թուրքիայի վերաբերյալ
Հայաստանը դրական է գնահատում քվեարկության արդյունքները Եվրախորհրդարանում Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պարտադիր ճանաչման վերաբերյալ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, «նախապայմանի» հանումը չի անդրադառնում այդ հարցում Եվրամիության անդամ երկրներում տարածված ընդհանուր միտումների վրա: «Եվրախորհրդարանի որոշումը լուրջ քաղաքական փաստաթուղթ է: Այն կարեւոր է ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ ցանկացած այլ երկրի համար: Իրականում Թուրքիան Եվրամիությանն անդամակցելու համար պարտավոր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ բացել հայ-թուրքական սահմանը: Հայաստանի համար տվայլ որոշման հետեւանքները դրական են»,-ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: