30 նոյեմբերի 2002 - 20:03 AMT
ՀՈՒՆՎԱՐԻ ԿԵՍԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ
Սպասվում է, որ 2003 թվականի հունվարի 16-17-ը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետական այց կկատարի Ռուսաստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, նախորդ օրը լրագրողներին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նշենք, որ այցը տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերի համաձայն, որն արվել է Քիշնեւում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: