30 սեպտեմբերի 2006 - 16:43 AMT
Իրադարձությունները Վրաստանում միշտ արտացոլվում են Հայաստանի վրա
Իրադարձությունները Վրաստանում միշտ արտացոլվում են Հայաստանի վրա. փակվում են ճանապարհները, տնտեսության եւ հայ-ռուսասկան տնտեսական հարաբերություններում խնդիրներ են առաջանում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում: Ռոբերտ Քոչարյանի խոսքերով, Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ առաջացած խնդիրները կկարգավորվեն մոտ ապագայում: «Ես միշտ ասել եմ թե' Ռուսաստանում, թե' մեր վրացի գործընկերներին, որ Հայաստանն ամենից շատն է շահագրգռված ռուս-վրացական հարաբերությունների նորմալ ընթացքում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը: